Եվրոն շարունակում է արժևորվել
Տնտեսություն
11:53 21/01/2023
Հայաստան

Եվրոն շարունակում է արժևորվել

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 11:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 395.22 դրամ:

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 398 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 401.50 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 397-398 դրամ է, վաճառքը՝ 402 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 421.31 դրամ (արժևորվել է 0.47 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 434 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 430 դրամ է, վաճառքը՝ 435 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  5.46 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.80 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.60-5.65 դրամ, վաճառքը` 5.75 դրամ։

 

Placeholder
Եվրոն շարունակում է արժևորվել