Դիմորդները վաղը քննություն կհանձնեն օտար լեզուներից
Կրթություն, գիտություն
16:45 21/01/2023

Դիմորդները վաղը քննություն կհանձնեն օտար լեզուներից

Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։

Վաղը՝ հունվարի  22-ին նախատեսված է քննություն Օտար լեզուներից. Usanogh-ին հայտնել է  ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հայտագրված է ընդհանուր 3184 դիմորդ, այդ թվում Երևանում՝ 1173, մարզերում  2011 դիմորդ։

«Անգլերեն» հանձնելու համար հայտագրվել է 3139, «Գերմաներեն»՝ 27, «Ֆրանսերեն»՝ 16, «Իսպաներեն»՝ 1 (Երևանում) և «Իտալերեն»՝ 1 դիմորդ (Լոռիում)։

Աղբյուրը հիշեցնում է՝  2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։ Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում (10) և մարզերում (19): Միասնական քննություն հանձնելու համար հայտագրված է 6856 դիմորդ, որոնցից 4222-ը հանձնելու է 2, իսկ 2636-ը՝ 1 առարկա։

Placeholder
Դիմորդները վաղը քննություն կհանձնեն օտար լեզուներից