«Ալաշկերտ»-ի կազմը համալրել է կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը
Սպորտ
20:40 24/01/2023
Հայաստան

«Ալաշկերտ»-ի կազմը համալրել է կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը

Երևանի «Ալաշկերտը» նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով․

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի  երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը:

20-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել հայկական ծագումով ռուսական  «Վիստա» ակումբում, «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի Գավաթակիր, իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել «Նոայից»:
Հեռանկարային ֆուտբոլիստը ներկայացրել է նաև Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականները:

««Ալաշկերտ» տեղափոխությանը նպաստեցին ակումբի բարձր ամբիցիաները և Վահե Գևորգյանի գործոնը:
Թիմում բոլոր դիրքերում մեծ մրցակցություն կա, բայց հենց առողջ մրցակցության պայմաններում է հնարավոր աճ գրանցել: Պատրաստ եմ ներդնել բոլոր ուժերս»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Նալբանդյանը»:

Placeholder
«Ալաշկերտ»-ի կազմը համալրել է կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը