Անհրաժեշտ պայմաններ չունենալու պատճառով միջոցառումների ձմեռային ծրագիրը համեստ է․ Աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ
Սպորտ
19:35 25/01/2023
Հայաստան

Անհրաժեշտ պայմաններ չունենալու պատճառով միջոցառումների ձմեռային ծրագիրը համեստ է․ Աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանի խոսքը այնքան էլ հուսադրող չէր: Արմսպորտի հետ զրույցում նա ասել է,որ անհրաժեշտ պայմաններ չունենալու պատճառով, միջոցառումների ձմեռային ծրագիրը համեստ է: 

«Հունվարի 28-ին Վանաձորը կհյուրընկալի Լոռվա բաց առաջնության մասնակիցներին: Դա փաստորեն հանրապետական միջոցառում կլինի  և ընտրական նշանաբան կունենա: Կձևավորվի հավաքական, որը պետք է փետրվարի 11 –ին մասնակցի Ստամբուլում անցկացվելիք Բալկանյան երկրների առաջնությանը:  Դրանից 20 օր հետո, ստույգ ՝ մարտի 2- 5-ը, դարձյալ Ստամբուլում մեր երկու առաջատար մարզիկներ  հանդես կգան Եվրոպայի մարզասրահների, ասել է  թէ՝ ձմեռային առաջնությունում:

Գրիգոր Բարսեղյանի համար լավատեսության հույսերը քիչ են: Ափսոսանքով ասաց, որ Երևանը  աշխարհում միակ միլիոնանոց բնակչություն ունեցող  մայրաքաղաքն է, որը չունի աթլետիկայի գոնե մեկ մարզահամալիր: Ավելին, Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի, Արմավիրի  ստադիոնների խոտածածկը մեծացրել են նախկինում եղած վազքուղիների հաշվին: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը վազքուղիներ ունի, բայց  տերերի չկամության պատճառով , չեն երեսապատվում  արհեստական ծածկով,  և, բնական է աթլետների  չեն հյուրընկալում: Թերևս գյումրեցիներին ինչ որ չափով հույս է ներշնչում  անվանի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պատվին կառուցվող   համալիր մարզադպրոցը, որը կունենա նաև աթլետիկական  մարզադաշտ: Այն նախատեսված է շահագործման հանձնել 2024թ.: Նաև հույս կա, որ ընթացիկ մրցաշրջանում  վերջապես կավարտվի Արտաշատի ստադիոնի աթլետիկական հատվածների և վազքուղիների շինարարությունը»,- հայտնում են ՀԱՕԿ-ից։:

Placeholder
Անհրաժեշտ պայմաններ չունենալու պատճառով միջոցառումների ձմեռային ծրագիրը համեստ է․ Աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ