Վրաստանի և Հայաստանի խորհրդարանները դեռևս չեն ընդունել (ID) քարտով սահմանահատման օրենքը
Քաղաքական
18:39 26/01/2023
Տարածաշրջան

Վրաստանի և Հայաստանի խորհրդարանները դեռևս չեն ընդունել (ID) քարտով սահմանահատման օրենքը

Վրաստանի և Հայաստանի խորհրդարանները դեռևս չեն հաստատել այն օրենքը, որից հետո քաղաքացիները կկարողանան սահմանը հատել կենսաչափական նույնականացման (ID) քարտով: Այս մասին գրում է «Ալիք մեդիա»։

Նշվում է, որ Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո Վրաստանի և Հայաստանի վարչապետները ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի` առանց վիզայի ռեժիմն ավելի է պարզեցվել։

Համաձայնագրի շուրջ աշխատանքներն սկսվել էին դեռևս 2020 թվականից։ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը ստորագրվել էր 2020-ի մարտ ամսին՝ Թբիլիսիում։

 

Placeholder
Վրաստանի և Հայաստանի խորհրդարանները դեռևս չեն ընդունել (ID) քարտով սահմանահատման օրենքը