ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը
Սպորտ
18:33 01/02/2023
Հայաստան

ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ տղամարդկանց առաջին եռյակում են հաջորդաբար նորվեգացի Մագնուս Կարլսենը,  ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և չինացի Դին Լիրենը։

100 ուժեղագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (41-րդ) և Հայկ Մարտիրոսյանը (51–րդ):

Կանանց եռյակը հետևյալ տեսքն ունի. չինուհի Հոու Լիֆան, ռուս Ալեքսանդրա Գորյաչկինա և հնդկուհի  Համփի Կաներու։

Հայաստանի մարզուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը զբաղեցնում են համապատասխանաբար 35-րդ, 68-րդ, 73-րդ  տեղերը:

 

Placeholder
ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը