ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն ու Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը կհամագործակցեն
Կրթություն, գիտություն
16:39 01/02/2023
Հայաստան

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն ու Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը կհամագործակցեն

Այսօր  ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի՝ ի դեմս տնօրեն Նազիկ Հարությունյանի և Երեխաների զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ի՝ ի դեմս  տնօրեն Նարինե Վարդանյանի միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր։

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնից մանրամասնում են, որ հուշագրի  կետերը փոխլրացնող գործունեությամբ փաստում են բազմակողմանի արդյունավետ գործունեություն ոչ միայն ուսանողների, այլև երկու կողմերի աշխատակիցների մասնագիտական զարգացման գործում։ 

Հուշագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։  Իսկ մինչ այդ Ն. Հարությունյանն ու Ն. Վարդանյանը  հայտարարեցին, որ նպատակ ունեն փոխադարձության սկզբունքով աջակցել միմյանց և պատրաստ են փոխշահավետ ծրագրերի իրականացման եղանակներով համագործակցել ՄԿԶԿ–ի ուսանողների, մագիստրանտների, շրջանավարտների, ասպիրանտների, հայցորդների մասնագիտական առաջընթացի և գործատու կազմակերպություններին՝ որակյալ մասնագետներով համալրելու խնդիրների լուծման շրջանակում։ 

Կողմերի համար ընդունելի համարվող եղանակներով նախատեսվում են կոնֆերանսների, սեմինարների, մասնագիտական պրակտիկաի, կլոր   սեղանների, Ամառային դպրոցի, խորհրդակցությունների և այլ միջոցառումների պարբերական կազմակերպում, որը կամրապնդի երկու կողմերի միջև համագործակցությունը։
  

Placeholder
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն ու Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը կհամագործակցեն