Լավրովն ասել է, որ ՀԱՊԿ-ը կկարողանա զորք ուղարկել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի
Քաղաքական
15:06 02/02/2023
Հայաստան

Լավրովն ասել է, որ ՀԱՊԿ-ը կկարողանա զորք ուղարկել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի

ՀԱՊԿ-ն կկարողանա զորքեր ուղարկել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի, նախապատրաստվում է համապատասխան ուղղումը կազմակերպության կանոնադրության: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։

«ՀԱՊԿ-ն, ի դեպ, Ղազախստանի նախաձեռնությամբ այժմ զարգացնում է խաղաղապահ ներուժը, գլխավոր քարտուղարի տեղակալներից մեկը նշանակվել է նաև խաղաղապահության պատասխանատու, խաղաղապահ ուժերի վերաբերյալ նաև պայմանավորվածություններ կան, թե ինչպես են դրանք օգտագործվում: Ղազախստանի առաջարկով մենք լրացում ենք անում այս համաձայնագրում, քանի որ այնտեղ ասվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվում են համաձայնությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայով»,-ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն այդ պահանջն անվանել է չափազանցված, քանի որ կազմակերպության անդամ երկրներից մեկի օրինական կառավարության խնդրանքը «բավական է» ՀԱՊԿ խաղաղապահներ ներգրավելու համար, ինչպես եղավ 2022 թվականի հունվարին Ղազախստանի անկարգությունների ժամանակ։

«Մենք այժմ համապատասխան լրացումներ ենք կատարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ պայմանագրային և իրավական դաշտում, ինչը, իհարկե, կբարձրացնի դրա արդյունավետությունը»,-ընդգծել է նա։
 

Placeholder
Լավրովն ասել է, որ ՀԱՊԿ-ը կկարողանա զորք ուղարկել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի