Հայեցակարգ՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման նպատակով
Առողջություն
12:11 02/02/2023
Հայաստան

Հայեցակարգ՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման նպատակով

«Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը կառավարության ծրագրով հաստատված ամենակարևոր  առողջապահական բարեփոխումն է»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով  Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը:

Նրա խոսքով ՝ տասնյակ տարիներ առողջության պահպանման և վերականգնման հասանելիությունը  ապահովող նման համակարգի ներդրման մասին մշտապես խոսվել է, բայց գործնական քայլերն անընդհատ հետաձգվել են ավելի լավ ժամանակների համար:

«Օր առաջ այդ լավ ժամանակները մոտեցնելու համար մենք մի կողմից արել ենք հնարավորինը՝ դիմակայելու համավարակով և պատերազմով պայմանավորված ահռելի մարտահրավերներին, մյուս կողմից մոտ երկու տարի օգտագործել ենք Հայաստանի համար առավելագույնս օպտիմալ և իրատեսական ապահովագրական համակարգի մոդելի մշակման համար»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման աշխատանքները կսկսվեն 2023 թվականից, որի ժամանակ կամբողջացվի ծառայությունների փաթեթը, կհաստավեն դրանց գները, որոնք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտների որևէ տոկոսով այլ կունենան հաստատուն արժեք և կորոշվի պետության համաֆինանսավորման չափերը:

Նախարարը հայտնեց, որ 2025 թվականից թոշակառուները կընդգրկվեն ապահովագրական համակարգում:

Ավանեսյանը հավելեց, որ պարտադին բժշկական ապահովագրությունն ամբողջությամբ կներդրվի 2027 թվականից՝ մինչ այդ պահպանելով կամավոր ապահովագրման իրավունքը:

 

Placeholder
Հայեցակարգ՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման նպատակով