Սուրեն Պարսյան. Փաշինյանի հայտարարությունը Լարսի մասին հանգեցնելու է ապագայում նման իրավիճակների կրկնության
Տնտեսություն
11:46 03/02/2023
Հայաստան

Սուրեն Պարսյան. Փաշինյանի հայտարարությունը Լարսի մասին հանգեցնելու է ապագայում նման իրավիճակների կրկնության

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Վերին Լարսում լոգիստիկ խնդիրներ ունեինք, սակայն շնորհակալ ենք ռուսական կողմին, որ արագ այդ խնդիրները լուծվում են։

Սա այն դեպքում, որ 2022 թվականի ընթացքում հազարավոր բեռնատարներ շաբաթներով հերթերի մեջ էին, բազմաթիվ արտահանողներ մեծ կորուստներ ունեցան ապրանքների փչանալու հետևանքով։ Անշուշտ, այս ամենը կախված է նաև վրացական կողմից։

Ինչևէ, երկրի ղեկավարի նման պահվածքը հանգեցնելու է ապագայում նման իրավիճակների կրկնության։ Ռազմավարական գործընկերոջը չպետք է քծնել տեղի-անտեղի առիթներով, այլ աշխատել հետը փոխշահավետ և փոխդարձ վստահության մթնոլորտում»։

Placeholder
Սուրեն Պարսյան. Փաշինյանի հայտարարությունը Լարսի մասին հանգեցնելու է ապագայում նման իրավիճակների կրկնության