Մադոննան չի անցել «Գրեմմիի» կարմիր գորգով
Մշակույթ
18:00 07/02/2023
Աշխարհ

Մադոննան չի անցել «Գրեմմիի» կարմիր գորգով

Ամերիկացի երգչուհի Մադոննան հերթական անգամ աչքի է ընկել ոչ ստանդարտ արարքով։ Նա «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ չի անցել կարմիր գորգի վրայով, այլ միանգամից գնացել է դահլիճ։ Այս մասին գրում է FAN-ը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, էպիտաժային երգչուհին միջոցառմանը ներկայացել է բավականին համեստ հանդերձանքով՝ բաճկոնով ու կիսաշրջազգեստով։ Սակայն երգչուհին ձեռքին ունեցել է իրեն բնորոշ աքսեսուարը՝ մտրակը։
Երեկոյին ներկա է եղել նաև Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը։ Ի տարբերություն մոր՝ նա կարմիր գորգի վրա մեծ հաճույքով լուսանկարվել է։

 

Placeholder
Մադոննան չի անցել «Գրեմմիի» կարմիր գորգով