Հալեպում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 3000 բնակելի շենք
Տարածաշրջան
08:23 08/02/2023
Տարածաշրջան

Հալեպում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 3000 բնակելի շենք

Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 250-ի։ Այս մասին հայտնել Է արաբական հանրապետության առողջապահության նախարար Հասան Ալ-Գաբաշին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ևս 2054 տուժած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ «Սրանք վերջնական թվեր չեն, հաշվի առնելով, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասել է առողջապահության նախարարը։

Ալ շաբաշը, որը կառավարության ստեղծած ճգնաժամային շտաբի անդամ է, նշել է, որ ավելի քան 600 սիրիացի բժիշկներ և բուժաշխատողներ այժմ ուղարկվել են Հալեպ, Լաթաքիա, Տարտուս և Համա նահանգներ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Նշվում է, որ ամենամեծ վնասը հասցվել է Հալեպին՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաքին (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա), որտեղ աղետի հետևանքով վնասվել է ավելի քան 3000 բնակելի շենք, իսկ բնակչության մեկ հինգերորդը զրկվել է կացարանից։  2018 թվականի տվյալներով՝ այս քաղաքում ապրում էր 1,8 միլիոն մարդ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով այս պահին զոհերի թիվը հասնում է 4 հազարի, վիրավորներինը՝ 22168 -ի։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ 

Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։
 

Placeholder
Հալեպում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 3000 բնակելի շենք