Եվրոպայից Սիրիա` ոչինչ. Սիրիայում բարձրաձայնել են երկրաշարժից հետո Արևմուտքի օգնության բացակայության մասին
Տարածաշրջան
11:10 09/02/2023
Տարածաշրջան

Եվրոպայից Սիրիա` ոչինչ. Սիրիայում բարձրաձայնել են երկրաշարժից հետո Արևմուտքի օգնության բացակայության մասին

Արևմուտքը չի օգնում Սիրիայի կառավարությանը երկրաշարժի հետևանքների վերացման հարցում և պատրաստ է օգնություն ուղարկել միայն այն շրջաններ, որոնք վերահսկվում են անօրինական զինված խմբավորումների կողմից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին «Sky News» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեին Շաաբանը։

«Դրամական միջոցների մեծ մասը, տարերային աղետի հետևանքների վերացման համար նախատեսված ամբողջ տեխնիկան ուղարկվել է Թուրքիա Եվրոպայից և ԱՄՆ-ից։ Եվրոպայից Սիրիա՝ ընդհանրապես ոչինչ: Ցավոք, Արևմուտքին մտահոգում են միայն Սիրիայի այն շրջանները, որոնք վերահսկվում են ահաբեկիչների կողմից։  Արևմուտքը չի մտածում այն տարածքների մասին, որտեղ ապրում են սիրիացիների մեծամասնությունը», - նշել է Շաաբանը՝ կոչ անելով արևմտյան երկրներին  «մի կողմ դնել աղաքականությունը»։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում, ինչպես նաև հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում մահացել է  մոտ 13 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 63 հազարը։

Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում բնական աղետի զոհ է դարձել ավելի քան 1,2 հազար մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 2,2 հազարը։ Դամասկոսի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհերի, տուժածների և ավերածությունների մասին հաստատված տեղեկություններ չկան: Սիրիայի չվերահսկվող տարածքներում զոհերի, վիրավորների և ավերածությունների մասին հաստատված տեղեկություն չկա։ Սակայն «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տվյալներով՝ երկրի հյուսիսային շրջաններում, որոնք վերահսկվում են անօրինական խմբավորումների կողմից, աղետի զոհ է դարձել առնվազն 1,5 հազար մարդ, ավելի քան 2,7 հազարը վիրավորվել է։

Placeholder
Եվրոպայից Սիրիա` ոչինչ. Սիրիայում բարձրաձայնել են երկրաշարժից հետո Արևմուտքի օգնության բացակայության մասին