Թուրքիայում 250 հոգանոց բանտարկյալների խումբը փորձել է փախուստի դիմել բանտից
Իրավունք
18:09 09/02/2023
Տարածաշրջան

Թուրքիայում 250 հոգանոց բանտարկյալների խումբը փորձել է փախուստի դիմել բանտից

Թուրքիայի Հաթայ նահանգի կալանավայրերից մեկում գտնվող բանտարկյալները փետրվարի 8-ին ժամը 13․00-ի սահմաններում հրկիզել են իրենց բանտախցերը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքկաան լրատվամիջոցներին։

Մեղադրյալներն իրենց ընտանիքներին այցելության գնալու համար ապստամբության փորձ էին արել։ 250 հոգանոց բանտարկյալների խումբը փորձել է փախուստի դիմել բանտից։ Ոստիկանների միջամտության արդյունքում վիրավորվել է 12 բանտարկյալ, որոնցից 3-ը մահացել են հիվանդանոցում։

Քանի որ տվյալ կալանավայրը պիտանի չէր օգտագործման համար, բանտարկյալներին տեղափոխել են հարակից նահանգների կալանավայրեր։

Placeholder
Թուրքիայում 250 հոգանոց բանտարկյալների խումբը փորձել է փախուստի դիմել բանտից