Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատուները պատասխանատվության կենփարկվեն
Իրավունք
19:31 10/02/2023
Տարածաշրջան

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատուները պատասխանատվության կենփարկվեն

Թուրքիայի փաստաբանների միությունը (ԹՓՄ-TBB) երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատու անձանց և կազմակերպությունների դեմ մեղադրանք է ներկայացրել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Միության արած հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ առնչություն են ունեցել շենք-շինությունների նախագծերի հաստատման և կառուցման համար, պետք է ենթարկվեն պատասխանատվության։

ԹՓՄ-ն յուրաքանչյուր նահանգի գլխավոր դատախազություն է ներկայացրել  միջնորդություն։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահագներում։

Placeholder
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատուները պատասխանատվության կենփարկվեն