Թուրքիային օգնեցին, Արցախին՝ ոչ
Քաղաքական
15:41 11/02/2023
Հայաստան

Թուրքիային օգնեցին, Արցախին՝ ոչ

Լրագրող, մեկնաբան Լիկա Թումանյանը հրապարակել է պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի գրառումն ու գրել.

«Սերգեյ Մելքոնյանի դիպուկ համեմատությունը.

Հայ- թուրքական սահման։ Փակ է 30 տարի։
Օգնություն Հայաստանից փակ ճանապարհով. 5 բեռնատար, 100 տոննա

Բերձորի ճանապարհ։ Փակ է 60 օր։
Օգնություն Հայաստանից. 0 բեռնատար, 0 տոննա»։ 

Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ այսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա. «Մարդասիրական օգնություններով բեռնված բեռնատարները հատել են սահմանը Մարգարայի կամրջով և ճանապարհ ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան»։

 

Placeholder
Թուրքիային օգնեցին, Արցախին՝ ոչ