Մահացել է թուրքական ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը
Քաղաքական
12:12 11/02/2023
Տարածաշրջան

Մահացել է թուրքական ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը

Թուրքիայի նախկին արտգործնախարար և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախկին նախագահ Դենիզ Բայկալը մահացել է 85 տարեկան հասակում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ շաբաթ օրը հայտարարել է կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

«Ցավով տեղեկացա Անթալիայի պատգամավորի՝ մեր կուսակցության առաջնորդի Դենիզ Բայկալի մահվան մասին, ով սիրում էր Թուրքիան և ԺՀԿ-ն »,-գրել է Քըլըչդարօղլուն Twitter-ում։

Նա չի նշել մահվան պատճառը։

Իր երկարատև քաղաքական կարիերայի ընթացքում Բայկալը եղել է արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ (1995-1996), ֆինանսների և էներգետիկայի նախարար, խորհրդարանի խոսնակ, ավելի քան 18 տարի ընդհատումներով ղեկավարել է ընդդիմադիր CHP-ն։
 

Placeholder
Մահացել է թուրքական ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը