Ռուսաստանից կպահանջվի առնվազն 10 տարի՝ ԵՄ-ից դեպի Ասիա գազի հոսքերը վերամղելու համար
Տնտեսություն
14:53 11/02/2023
Աշխարհ

Ռուսաստանից կպահանջվի առնվազն 10 տարի՝ ԵՄ-ից դեպի Ասիա գազի հոսքերը վերամղելու համար

Եվրոպական էներգետիկ շուկայից գազի արտահանման կորցրած ծավալները դեպի ասիական լիովին վերամղելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է զգալիորեն ընդլայնել տարանցիկ ենթակառուցվածքները։ Գրում է «Գազետա ռու»-ն

«Դրա համար Մոսկվայից կպահանջվի առնվազն մեկ տասնամյակ»,- «Andurand Capital» հեջ-ֆոնդի ղեկավար Պիեռ Անդյուրանի խոսքերը մեջբերել է Financial Times-ը։

«Ռուսաստանը ընդմիշտ կորցրեց իր ամենամեծ սպառողին, և առնվազն մեկ տասնամյակ կպահանջվի բավականաչափ խողովակաշարեր կառուցելու համար, որպեսզի այդ գազի վաճառքը վերահասցեագրվի դեպի Ասիա»,-ասել է Անդյուրանը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի վրա էներգետիկ ճնշում գործադրելու Ռուսաստանի ռազմավարությունը լիովին ձախողվել է։ Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ԵՄ երկրները դիվերսիֆիկացրեցին ներմուծման ուղիները և սկսեցին վառելիք ստանալ այլընտրանքային աղբյուրներից։ Արդյունքում՝ եվրոպական պետություններն են, որ այժմ ավելի շահեկան վիճակում են։

«Եվրոպան այլևս չի վախենում էներգետիկ ճգնաժամից։ Կարծում եմ, որ դա հսկայական սխալ հաշվարկ էրայն բանի վերաբերյալ, թե ում մոտ էր Պուտինի կողմից ազդեցության լծակները, ճիշտ այնպես, ինչպես նա սխալ հաշվարկեց, թե ինչպես է Ուկրաինան հակահարված տալու, իսկ Արևմուտքը միավորվելու»,- եզրափակել է Անդյուրանը:

Placeholder
Ռուսաստանից կպահանջվի առնվազն 10 տարի՝ ԵՄ-ից դեպի Ասիա գազի հոսքերը վերամղելու համար