Ողջերին գտնելու հույսերը նվազում են. օտարազգի փրկարարները Թուրքիայից վերադառնում են
Տարածաշրջան
18:50 13/02/2023
Տարածաշրջան

Ողջերին գտնելու հույսերը նվազում են. օտարազգի փրկարարները Թուրքիայից վերադառնում են

Երկրաշարժից տուժած Թուրքիային օգնող երկրների փրկաարար ջոկատները սկսել են վերադառնալ իրենց երկրներ, քանի որ գնալով զրոյանում են փլատակներից կենդանի մարդ դուրս բերելու և փրկելու հույսերը։Այս մասին գրում է ermenihaber-ը։

Օրինակ՝ իսպանացիների որոնողափրկարարական խումբը, փրկելով տասնյակ մարդկանց կյանքեր, ավարտել է իր աշխատանքները և վերադարձել Իսպանիա։ Իսրայելի փրկարարների մի մասն արդեն վերադարձել է Երուսաղեմ։ Հունական որոնողափրկարարական խմբերը ևս ավարտել են իրենց առաքելությունը և վերադարձել Հունաստան։ Բայց Հունաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Թուրքիային։

Իսկ ահա Ավստրայի ու Գերմանիայի փրկարարական ջոկատները  որոշակի դադարից հետո որոշում են կայացրել վերսկսել որոնողափրկարարական աշխատանքները։

Հիշեցնենք, որ Հայաստանից Թուրքիա էր մեկնել 27 հոգանոց փրկարարների խումբ, որն աշխատում է Ադիյաման քաղաքում։

Placeholder
Ողջերին գտնելու հույսերը նվազում են. օտարազգի փրկարարները Թուրքիայից վերադառնում են