«Տիտանիկ», «Տանը մենակ» և Disney-ի մի շարք ֆիլմեր կանհետանան ռուսական տեսածառայություններից
Մշակույթ
11:30 14/02/2023
Աշխարհ

«Տիտանիկ», «Տանը մենակ» և Disney-ի մի շարք ֆիլմեր կանհետանան ռուսական տեսածառայություններից

Disney ստուդիայի մի քանի ֆիլմեր փետրվարի 28-ից կանհետանան «ԿինոՊոիսկ» առցանց կինոթատրոնի կատալոգից։ Մասնավորապես, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Տիտանիկը», «Աստղային պատերազմները», «Տանը մենակ», «Առյուծ արքան», «Վրիժառուները» և մի քանի այլ ֆիլմեր հասանելի չեն լինի։

Բացի այդ, ռուսական տեսածառայությունների օգտատերերի համար անհասանելի կլինեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Առյուծ արքան», «Հոգին», «Սառցե դարաշրջան», «Խաղալիքների պատմություն» և որոշ այլ ֆիլմեր։

Անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Disney Channel-ը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում։ Որոշումները բացատրվել են հակառուսական պատժամիջոցների ներդրմամբ և Ռուսաստանում մուլտֆիլմերի ու սերիալների ցուցադրման իրավունքներից զրկմամբ։
 

Placeholder
«Տիտանիկ», «Տանը մենակ» և Disney-ի մի շարք ֆիլմեր կանհետանան ռուսական տեսածառայություններից