Թրամփի որդին ԱՄՆ-ի օդային տարածքում ՉԹՕ-ների հայտնվելը կապել է «Հյուսիսային հոսքերի» խափանման հետ
Քաղաքական
11:15 14/02/2023
Աշխարհ

Թրամփի որդին ԱՄՆ-ի օդային տարածքում ՉԹՕ-ների հայտնվելը կապել է «Հյուսիսային հոսքերի» խափանման հետ

ԱՄՆ իշխանությունները որոշել են ՉԹՕ-ների մասին հաղորդումներով շեղել հասարակության ուշադրությունը «Հյուսիսային հոսքերի» պայթյունի պատճառներից: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին Instagram-ում գրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին։

«Ահա մի փայլուն գունդ՝ ձեզ շեղելու այն փաստից, որ մենք, կարծես թե, պատերազմական գործողություն ենք կատարել Ռուսաստանի դեմ»,-ասվում է հրապարակման մեջ։

Թրամփի որդին իր գրառումը զետեղել է լուսանկարով, որտեղ պատկերված է «ԱՄՆ-ը պայթեցրել է Հյուսիսային հոսքը» պիտակով մեծ վարդագույն փչվող փիղ և մի կին, որը նայում է «ՉԹՕ» մակագրված մթերային դարակին:

Placeholder
Թրամփի որդին ԱՄՆ-ի օդային տարածքում ՉԹՕ-ների հայտնվելը կապել է «Հյուսիսային հոսքերի» խափանման հետ