Իլոն Մասկն իր շանը ներկայացրել է որպես Twitter-ի նոր տնօրեն
Հասարակություն
13:27 15/02/2023
Աշխարհ

Իլոն Մասկն իր շանը ներկայացրել է որպես Twitter-ի նոր տնօրեն

Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն իր շանը՝ Ֆլոկին ներկայացնում է  որպես Twitter-ի նոր ղեկավար: Թվիթերի իր միկրոբլոգում նա մի քանի լուսանկարներ է հրապարակել, որտեղ Ֆլոկին աշխատում է համակարգչի դիմաց։

Հայտնի է, որ սոնցանցի գործարքի ավարտից հետո Մասկն աշխատանքից հեռացրել է նախկին գործադիր տնօրենին՝ Պարագ Ագրավալին, ապա սկսել նոր ղեկավարի փնտրտուքը՝ խոստանալով, որ կթողնի այդ պաշտոնը, երբ գտնի հիմար մեկին, որը կհամաձայնի աշխատել այդ պաշտոնում։

«Twitter-ի նոր գործադիր տնօրենը հիանալի է»,-նշել է Մասկն ու տեղադրել շան լուսանկարը։

Սա նրա հրապարակած միակ նկարը չէ։ Ինչպես երևում է, Մասկը որոշել է ցույց տալ նոր տնօրենի բոլոր լուքերը։



Հիշեցնենք, որ ձեռնարկատեր Իլոն Մասկը Twitter-ում հարցում էր անցկացրել՝ խնդրելով սոցցանցի օգտատերերին կողմ կամ դեմ քվեարկել համանուն ընկերության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարմանը։

«Արդյոք պետք է հրաժարվեմ Twitter-ի ղեկավարի պաշտոնից։ Ես առաջնորդվելու եմ այս քվեարկության արդյունքներով»,- գրել էր նա։

Քվեարկածների մեծ մասը կարծիք էր հայտնել, որ նա պետք է հեռանա այդ պաշտոնից։

Placeholder
Իլոն Մասկն իր շանը ներկայացրել է որպես Twitter-ի նոր տնօրեն