Արցախում մտադիր են հյուրանոցային տնտեսության  օբյեկտների ավելի ստույգ դասակարգումներ անել
Տնտեսություն
15:07 16/02/2023
ԼՂՀ

Արցախում մտադիր են հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի ստույգ դասակարգումներ անել

Արցախում հրավիրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ, որին հրավիրված էին  ԿԳՄՍ  նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվել է ««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով այն՝ ԿԳՄՍ  նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը խոսել է օրինագծի ընդունման նպատակահարմարությունից:
Նախագծի նպատակն է՝ ստանալ  հյուրանոցային տնտեսության  օբյեկտների ավելի ստույգ դասակարգումներ, որոնք  թույլ կտան վերահսկել ոլորտի որակը:

Գործող օրենքը չի բավարարում ամբողջությամբ ոլորտը կարգավորելու և մերօրյա չափանիշներին համապատասխանեցնելու պահանջը: Կարիք է առաջացել կատարել   փոփոխություններ և  լրացումներ ՝ կապված միջազգային չափանիշների  և ոլորտում առկա մարտահրավերների հետ:

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ Արցախի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակների ավելի ստույգ բաժանման, ոլորտի որակի վերահսկողության, ինչն իր հերթին դրական կանդրադառնա ընդհանուր զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա:

Ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ է տվել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Օրենքի ընդունմամբ մի շարք հյուրանոցային օբյեկտներ հարկային դաշտ կբերվեն:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:

Placeholder
Արցախում մտադիր են հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի ստույգ դասակարգումներ անել