Լարսում խնդիրը տրագիկ չէ, և 3-4 օր սպասելուց հետո բեռնատարներն անցնում են անցակետը. Վահան Քերոբյան
Տնտեսություն
16:47 16/02/2023
Հայաստան

Լարսում խնդիրը տրագիկ չէ, և 3-4 օր սպասելուց հետո բեռնատարներն անցնում են անցակետը. Վահան Քերոբյան

«Մենք պետք է գյուղատնտեսությանը նայենք որպես բիզնես»,-կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նման ձևով հիմնավորեց գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին աջակցությունը դադարեցնելու մասին կառավարության որոշումը:

Նախարարը հայտարարեց, որ խոշոր գյուղատնտեսական ծրագրերը՝ գյուղտեխնիկայի լիզինգը, ոչ ավանդական այգիների հիմնադրամն ծրագրերն արդյունավետորեն ընթանում են:

Նրա խոսքով՝ գործարարը պետք է հաշվի իր ծախսերն ու եկամուտը և եթե այն ձեռք չի տալիս՝ չզբաղվի գյուղատնտեսությամբ:

«Փորձել գյուղատնտեսությանը ոչ թե որպես բիզնես, այլ սոցիալական պրոյեկտ նայել՝ երկարաժամկետ կտրվածքով  հեռանկարային չէ: Պետք է գյուղատնտեսությանը տեսնել  որպես բիզնես և մոտենալ բիզնես տրամաբանությամբ»,-հայտարարեց Քերոբյանը:

Ներկայացնելով Վերին Լարսի անցակետի վիճակը՝ էկոնոմիկայի նախարարը հայտնեց. «Լարսի վերջին տվյալներով օրական մոտ 400 ավտոմեքենա է դուրս գալիս անցակետից, սա նշանակում է, որ այնտեղ 3 օրվա հերթ կա: Ներկայում նոր ձյան պատճառով դժվարանցանելի  է, բայց այնտեղ խնդիրը տրագիկ չէ, և 3-4 օր սպասելուց հետո բեռնատարներն անցնում են»:

Իր պնդումը նախարարը հիմնավորեց՝ բերելով նախորդ տարվա օրինակը, երբ բեռնատարները 20-30 օր սպասում էին անցակետում::
 

Placeholder
Լարսում խնդիրը տրագիկ չէ, և 3-4 օր սպասելուց հետո բեռնատարներն անցնում են անցակետը. Վահան Քերոբյան