Քրեղան՝ հայտնաբերված ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտից
Մշակույթ
16:20 16/02/2023
Հայաստան

Քրեղան՝ հայտնաբերված ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտից

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվել, վերականգնվել է kրապատ մակերեսով, հարթ հատակով, գնդաձև իրանով, հնագիտական առարկա՝  քրեղանը:

Քրեղանը 1989-1991 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում  գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված գտածոներից մեկն է։ Դրանք ավելի քան 500-ն են խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ:

ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, կաբորատորիայում շարունակվում են ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտից հայտնաբերված առարկաների մաքրումն ու վերականգնումը։

ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտում պեղված համալիրները վերաբերում են մ.թ.ա. XXII /XXI – VIII/VII դդ. և վկայում են, որ այն հաջորդաբար օգտագործվել է շուրջ 1500 տարի: Ըստ որում, պեղված նյութերում հանդիպում են թռեղք-վանաձորյան (մ.թ.ա. XXII – XIX դդ.), սևան-արցախյան (մ.թ.ա. XIX/XVIII – XVI դդ.), լճաշեն-մեծամորյան (մ.թ.ա. XV-IX դդ.) և Վանի թագավորության (մ.թ.ա. VIII-VII դդ.) շրջանի արտեֆակտեր:

 

Placeholder
Քրեղան՝ հայտնաբերված ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտից