Զելենսկին ելույթ է ունեցել Բեռլինալեի բացմանը
Քաղաքական
15:28 17/02/2023
Աշխարհ

Զելենսկին ելույթ է ունեցել Բեռլինալեի բացմանը

Բեռլինի 73-րդ կինոփառատոնը բացել է իր դռներն աշխարհը ցնցող սուր հակամարտությունների ֆոնին: Մրցութային ծրագիրն այս տարի ներառում է 19 ֆիլմ։ Ֆորումի ժյուրին գլխավորում է ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը։

Եվրանյուզը գրում է, որ միջոցառման ուժեղ քաղաքական շեշտադրումը զգացվել է կարմիր գորգի վրա՝ իրանցի կանանց նկատմամբ ճնշումների դեմ բողոքելուց մինչև կլիմայական խնդիրներ. առաջին անգամը չէ, երբ  արվեստը որպես բարձրախոս է օգտագործվում մոլորակի վիճակի վատթարացման վերաբերյալ բարձրաձայնելու համար։

Բայց ամենակարևոր իրադարձությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթն էր: Նրա հայտնվելն արժանացել է հանդիսատեսի բուռն ծափահարություններին։

Placeholder
Զելենսկին ելույթ է ունեցել Բեռլինալեի բացմանը