Իսրայելն առաջարկում է նոր միջոցներ կիրառել Իրանի ռազմական ոլորտի դեմ
Քաղաքական
17:48 17/02/2023
Տարածաշրջան

Իսրայելն առաջարկում է նոր միջոցներ կիրառել Իրանի ռազմական ոլորտի դեմ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է նոր մեխանիզմ մշակի՝ փոխարինելու 2023 թվականի վերջին լրացող միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեցող հրթիռների մատակարարման ՄԱԿ-ի էմբարգոն:  Reuters-ի փոխանցմամբ՝ այդ կոչը հնչել է քաղաքական գործչի կողմից Մյունխենի համաժողովի շրջանակներում,։

Քաղաքական գործիչն ասել է, որ քննարկման առարկա պետք է լինի «բոլոր հնարավոր միջոցները», որոնք կարող են խանգարել Իրանին միջուկային զենք ստանալ, և ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանի կողմից ժամանակակից զենքի վաճառքը դադարեցնելու համար։

«Իրանը ներկայումս բանակցություններ է վարում առնվազն 50 տարբեր երկրների առաջադեմ սպառազինությունների, ներառյալ անօդաչու թռչող սարքերի և ճշգրիտ կառավարվող զենքերի վաճառքի շուրջ»,-Գալանտի խոսքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն:

Հայտարարությունն արվել է Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչների ներկայությամբ։
 

Placeholder
Իսրայելն առաջարկում է նոր միջոցներ կիրառել Իրանի ռազմական ոլորտի դեմ