ՌԴ ԱԳՆ-ն Չինաստանի դեսպանին հայտնել է «Հյուսիսային հոսք»-ի հետաքննության անհրաժեշտության մասին
Քաղաքական
20:17 17/02/2023
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն Չինաստանի դեսպանին հայտնել է «Հյուսիսային հոսք»-ի հետաքննության անհրաժեշտության մասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը ՌԴ-ում Չինաստանի դեսպան Չժան Հանհուիին ասել է «Հյուսիսային հոսքի» խափանման մեղավորներին հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանը փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ կապված «Հյուսիսային հոսք»-ի գազատարների խափանման հետ կապված նոր տեղեկությունների հետ։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր համաշխարհային կազմակերպությունում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Կողմերը ՄԱԿ-ի տարածքում քննարկել են Նյու Յորքում և Ժնևում երկկողմ համագործակցության արդիական հարցերը՝ շեշտը դնելով նրա Անվտանգության խորհրդի և Մարդու իրավունքների խորհրդի օրակարգի վրա։ Առանձնակի շեշտադրվել է  2022 թվականի սեպտեմբերի 26-ին  «Հյուսիսային հոսք» գազատարը պայթեցնելու համար մեղավորներին հետաքննության և պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Placeholder
ՌԴ ԱԳՆ-ն Չինաստանի դեսպանին հայտնել է «Հյուսիսային հոսք»-ի հետաքննության անհրաժեշտության մասին