Արդեն ունենք 30 վարույթ՝ հարուցված տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ. Տիգրան Մարկոսյան
Հասարակություն
14:05 17/02/2023
Հայաստան

Արդեն ունենք 30 վարույթ՝ հարուցված տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ. Տիգրան Մարկոսյան

«Տնտեսավարող սուբյեկտներից մեզ տարբեր խողովակներով հասնում են մտահոգություններ, որ օրենքի դրույթները խոչընդոտում են բիզնեսի իրականացմանը»,-հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ բացելով «Ակցիաների, այդ թվում զեղչերի վերաբերյալ օրենսդրույթան կիրառումը» խորագրով քննարկումը:

Միջոցառմանը մասնակցում էին հանձնաժողովի անդամներ, ստորաբաժանումների, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, տնտեսավարողներ և սպառողների իրավունքների պաշտպաններ:

Հայտնելով, որ տնտեսվարողների կողմից զեղչերի կիրառման գործընթացը կարգավորող իրավական նորմերը ներդրվել են նախորդ տարվա հուլիսի 31-ից՝ Մարկոսյանը հայտարարեց, որ  որոշ ժամանակ հանձնաժողովը ձեռնպահ է մնացել վերահսկողական գործողություններից, այդ ընթացքում իրազեկման միջոցով փորձել են գործարար միջավայրին ներկայացնել օրենքի դերը, նպատակը, բովանդակությունը և միայն նոյեմբերից, երբ ամանորյա զեղչերն են մեկնարկել՝ սկսել են վերահսկել օրենքի կիրակման գործընթացը:

Մարկոսյանի խոսքով՝ դրանից կարճ ժամանակ անց դադարեցրել են վերահսկման գործընթացը և կրկին քննարկում կազմակերպել տնտեսավարողների հետ:

Հանձնաժողովի անդամը ներկայացրեց քննարկման կանոնակարգը և բոլորին հորդորեց հետևել դրան:

«Քննարկման ժամանակ հանձանժողովի անդամների հայտնած կարծիքները չեն հանդիսանում արդեն հարուցված վարույթների մասով դիրքորոշում, հանձնաժողովը դրանց մասով դիրքորոշում կհայտնի բացառապես որոշման մակարդակով, հետևաբար իմ խոսքը խնդրում եմ չընկալել որպես հիմք»,-ասաց Մարկոսյանը:

Լրագրողներին տված հարցազրույցում էլ Տիգրան Մարկոսյանը հատնեց, որ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ  արդեն ունեն հարուցված 30 վարույթ:

Տնտեսավարողների ներկայացուցիչները քննարկման ժամանակ հայտարարեցին, որ օրենքով  սահմանված է, որ ակցիայի նախորդող մեկ ամսում միջին գնի նկատմամբ պետք է հաշվարկվի զեղչի գները, բայց հստակ չէ՝ հայտարարված, թե վաճառքի գների նկատմամբ պետք է այն հաշվարկվի և առաջարկեցին, որ իրավական նորմով այդ հարցը կանոնակարգվի:

Վերջիններս հայտարարեցին, որ տուգանքի հաշվարկման համար իրավական ակտ կա մշակված, իսկ օերնքի այդ  դրույթն հստակեցնող իրավական ակտ չկա և կոչ արեցին հարուցված վարույթները սահմանափակել ավելի մեղմ որոշումներով՝ մինչև խնդրի կանոնակարգումը:

ՄՊՀ հանձնաժողվի անդամները և աշխատակազմի աշխատակիցները հիմնավորեցին, որ այդ նորմը բավականին հստակեցված ու ավելի լիբերալ է, քան եվրոպական համապատասխան կարգավորումները և կդիտարկեն տնտեսավարողների առաջարկները:

 


 

Placeholder
Արդեն ունենք 30 վարույթ՝ հարուցված տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ. Տիգրան Մարկոսյան