Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 2,4 միլիոն դոլար է
Աշխարհում
19:51 17/02/2023
Աշխարհ

Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 2,4 միլիոն դոլար է

Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնում  Հնդկաստանի Նյու Դելիում կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության մեկնարկին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«IBA -ի այդ հեղինակավոր միջոցառումը տեղի կունենա 2023թ. մարտի 15- 26-ը: Ստուգատեսին մասնակցելու համար արդեն հայտ են ներկայացրել 74 երկրների ավելի քան՝ 380  մարզուհիներ:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 2,4 միլիոն դոլար:12 քաշային կարգերից յուրաքանչյուրի հաղթողը կստանա 100,000, արծաթե մեդալակիրը՝ 50,000, իսկ  երրորդ մրցանակակիրները՝ 25,000-ական ԱՄՆ դոլար:

Միջոցառումը խոստանում է լինել տպավորիչ: Կազմակերպիչները հույս ունեն ներգրավել բազմահազար երկրպագուների ամբողջ աշխարհից»,- ասվում է հաղորդագրությունում: 

Placeholder
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 2,4 միլիոն դոլար է