Ալիևը և Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը
Քաղաքական
11:05 18/02/2023
Տարածաշրջան

Ալիևը և Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը

Ալիևը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Մյունխենում կայացած բանակցություններում քննարկել են պաշտպանական և ռազմարդյունաբերական ոլորտներում համագործակցության զարգացումը։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ալիևն ընդգծել է պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում երկրների համագործակցությն զարգացումը:

Նա նաև հայտնել է, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումն էլ ավելի մեծ ներդրում կունենա երկկողմ կապերի զարգացման գործում։

Գալանտը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանը լայնորեն կիրառում էր իրայելական արտադրության ԱԹՍ-ները և կառավարվող «Լորա» հրթիռային համակարգերը:

Placeholder
Ալիևը և Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը