Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի ժամանակ Ուկրաինայի դրոշով սադրանքները կբացառվեն
IMNA լրատվական գործակալությունը ներկայացնող իրանցի լրագրող Ալի Քարիմին հաստատել է, որ իրանական «Սեպահանի» մի քանի երկրպագու Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ հանդիպմանը բերել են Ուկրաինայի դրոշները, որոնք պարզվել են տրիբունաներում: Նար խոսքերը մեջբերել է Sport24-ը։
Լրագրողը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Իրանի ազգային հավաքականների ընկերական խաղում նման միջադեպեր չեն լինի։
«Իհարկե, նման երկրպագուները քիչ էին: Սա միանշանակ սադրիչ քայլ է ապագայում Իրան-Ռուսաստան ընկերական խաղի համար։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ բուն հանդիպմանը Ուկրաինայի դրոշը պարզելը և այլ սադրանքները կբացառվեն»,-ասել է Կարիմին։
Օրեր առաջ հայտնի դարձավ Իրան-Ռուսաստան ընկերական խաղ, ըստ նախնական տեղեկությունների, կկայանա մարտի 22-23-ին Թեհրանում, «Ազադի» մարզադաշտում։