ՆԱՏՕ-ն օգնում է երկրաշարժից տուժած Թուրքիային
Տնտեսություն
18:32 20/02/2023
Տարածաշրջան

ՆԱՏՕ-ն օգնում է երկրաշարժից տուժած Թուրքիային

ՆԱՏՕ-ն շարունակում է օգնություն ուղարկել ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիային: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս անգամ մոտ 600 կոնտեյներ է ուղարկվել Թուրքիա:Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նյութատեխնիկական օգնության խմբաքանակի մեջ ներառված են նաև դաշտային վրաններ՝ նախատեսված շուրջ 4000 հոգու համար:

ՆԱՏՕ-ի կողմից արված հայտարարության համաձայն՝  օգնությունը Թուրքիա նավահանգստային Իսքենդերուն քաղաք կհասնի հաջորդ շաբաթ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնել էր Թուրքիա։

Placeholder
ՆԱՏՕ-ն օգնում է երկրաշարժից տուժած Թուրքիային