Գերմանիան հրաժարվել է վերանորոգել «Հյուսիսային հոսք»-ը
Քաղաքական
09:01 22/02/2023

Գերմանիան հրաժարվել է վերանորոգել «Հյուսիսային հոսք»-ը

«Հյուսիսային հոսքի» վերանորոգման հարցը կլուծեն նախագծի մասնակից ընկերությունները կամ արդեն Ռուսաստանը։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են Գերմանիայի էկոնոմիկայի ևկլիմայի պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ չեն կարող մեկնաբանել պայթյուններից հետո «Հյուսիսային հոսք-1»-ում և «Հյուսիսային հոսք-2»-ում վերանորոգման աշխատանքների հնարավորությունը:

«Դա վերաբերում է բացառապես բիզնեսի կամ արդեն ռուսական պետության մակարդակով որոշումներին։ Խողովակաշարերը պատկանում են Nord Stream 1 AG-ին և Nord Stream 2 AG-ին»,- նշել են նախարարությունում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի գիշերը «"Հյուսիսային հոսք-2» և «Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերի վրա արտահոսք էր տեղի ունեցել։ Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի կատարման վերաբերյալ։ Դանիան, Շվեդիան և Գերմանիան սկսել են սեփական հետաքննությունները, սակայն մինչ օրս չեն հրապարակել արդյունքները։
 

Placeholder
Գերմանիան հրաժարվել է վերանորոգել «Հյուսիսային հոսք»-ը