Եգիպտոսում վաղը կմեկնարկի ազատ ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցաշարը
Սպորտ
18:20 22/02/2023
Հայաստան

Եգիպտոսում վաղը կմեկնարկի ազատ ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցաշարը

Եգիպտոսի Ալեքսանդրիա  քաղաքում վաղը կսկսվի ազատ ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի  մրցաշար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«48 երկրների 184 պատվիրակների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչներ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Լավագույններին կշնորհվի աշխարհի  օլիմպիական վարկանիշային առաջնությանը մասնակցելու իրավունք»,- հայտնում են կոմիտեից։:

Placeholder
Եգիպտոսում վաղը կմեկնարկի ազատ ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցաշարը