Զախարյանը դեռ երիտասարդ տղա է, նա պետք է կենտրոնանա «Դինամոյի» վրա.Ալեքսանդր Տարխանով
Աշխարհում
20:09 22/02/2023
Աշխարհ

Զախարյանը դեռ երիտասարդ տղա է, նա պետք է կենտրոնանա «Դինամոյի» վրա.Ալեքսանդր Տարխանով

Ռուս մարզիչ Ալեքսանդր Տարխանովը խոսել է Մոսկվայի «Դինամոյի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Այդ մասին  հաղորդում է «Մատչ Թի Վի»-ն։

«Զախարյանի շուրջ չափազանց շատ է խոսվում՝ Չելսի, այժմ՝ Գալաթասարայը։ Արսենը դեռ երիտասարդ տղա է, նա պետք է կենտրոնանա «Դինամոյի» վրա։ Հիմա նրա համար Եվրոպա գնալն անիմաստ է»,-ասել է Տարխանովը:

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ամռանը Լոնդոնի «Չելսին» կիսապաշտպանի համար առաջարկել էր 12,6 միլիոն ֆունտ ստերլինգ։ Սակայն տրանսֆերը չկայացավ այն սահմանափակումների պատճառով, որոնք սահմանվել էին ռուսական ֆուտբոլի վրա վերջին մեկ տարվա ընթացքում։

Վերջին օրերին ակտիվորեն տեղեկություններ են տարածվում այն մասին, որ կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել թուրքական «Գալաթասարայում», սակայն տեղափոխումը չկայացավ մի քանի պատճառներով, այդ թվում՝ ֆուտբոլիստն ինքը չէր ցանկանում մեկնել Թուրքիայի առաջնություն, իսկ «Դինամո»-ին չէր բավարարել «Գալաթասարայի» գնային առաջարկը:

Placeholder
Զախարյանը դեռ երիտասարդ տղա է, նա պետք է կենտրոնանա «Դինամոյի» վրա.Ալեքսանդր Տարխանով