Զելենսկին Ռադային առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի բոլոր բանկերի  դեմ 50 տարի ժամկետով
Քաղաքական
16:51 22/02/2023
Աշխարհ

Զելենսկին Ռադային առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի բոլոր բանկերի դեմ 50 տարի ժամկետով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Գերագույն Ռադային՝ խնդրելով ընդունել երկրի Անվտանգության խորհրդի որոշումը, որը նախատեսում է 50 տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանում տեղակայված բոլոր բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների դեմ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, պատժամիջոցներ կկիրառվեն նաև ՌԴ Կենտրոնական բանկի դեմ։

Պատժամիջոցները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության ֆինանսական հաստատություններին պատկանող ակտիվների հետ գործառնությունների կասեցում, նրանց հետ գործարար կապեր հաստատելու և գործարքներ կատարելու արգելք։

Ուկրաինայում կդադարեցնեն ռուսական ֆինանսական հաստատությունների նկատմամբ տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարումը և դրանց էլեկտրոնային վճարումների սպասարկումը, ներառյալ դրամական փոխանցումները և կանխիկ միջոցների տրամադրումը: Փաստաթուղթը նախատեսում է դրանց գրանցման չեղարկում, ինչպես նաև արգելում Է Ուկրաինայի Ազգային Բանկին գրանցել միջազգային վճարային համակարգեր, որոնց օպերատորը Ռուսաստանի Դաշնության ֆինանսական հաստատությունն է:
 

Placeholder
Զելենսկին Ռադային առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի բոլոր բանկերի դեմ 50 տարի ժամկետով