Հայ դահուկորդները մասնակցում են Սլովենիայում մեկնարկած դահուկավազքի աշխարհի առաջնությանը
Սպորտ
16:40 23/02/2023

Հայ դահուկորդները մասնակցում են Սլովենիայում մեկնարկած դահուկավազքի աշխարհի առաջնությանը

Սլովենիայի Պլանիցա քաղաքում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, ընթանում են որակավորման փուլի մրցաշարերը: Ազատ ոճում աշոցքցի  Սպարտակ Ոսկանյանը (10 կմ) և գյումրեցի Աննա Ռաշոյանը (5կմ) զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և յոթերորդ տեղերը: Նրանք բարձր վարկանիշ ունեցող մեր  թիմի առաջատարներ, աշոցքցիներ Միքայել Միքայելյանի, Կատյա Գալստյանի հետ  հիմնական փուլում կպայքարեն աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների համար:

Սպարտակ Ոսկանյանը և վերը նշած  մարզուհիներն այսօր՝ փետրվարի 23-ին, կմրցեն արագավազքի որակավորման փուլում:

Լավագույն 30 դահուկորդները իրավունք կստանան հանդես գալ եզրափակիչում:
 

Placeholder
Հայ դահուկորդները մասնակցում են Սլովենիայում մեկնարկած դահուկավազքի աշխարհի առաջնությանը