Երևանում Ամոյան եղբայրների կողմից ժամանակակից մարզահամալիր կստեղծվի
Աշխարհում
19:14 23/02/2023
Աշխարհ

Երևանում Ամոյան եղբայրների կողմից ժամանակակից մարզահամալիր կստեղծվի

 Կառավարության որոշմամբ ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է հետ վերցնել Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցից և 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» ՀԿ-ին: 

«Արմսպորտի» փոխանցմամբ՝ Վերջինս պարտավորվում է կատարել 373 000 000 ՀՀ դրամի ներդրում:Ծրագրի շրջանակում նախատեսվում են մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներ: Արդյունքում, Երևանում կստեղծվի ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող մարզահամալիր:

Համաձայն ներկայացված ծրագրի՝ Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցի բոլոր աշակերտները յուրաքանչյուր օր՝ առավոտյան 8։30-14։30 ժամանակահատվածում, իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերը կանցկացնեն հիմնանորոգված մարզադահլիճներում:

Placeholder
Երևանում Ամոյան եղբայրների կողմից ժամանակակից մարզահամալիր կստեղծվի