Ներկայացվել է մայրաքաղաքում 85 հա տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման գաղափարը
Քաղաքական
20:15 24/02/2023
Հայաստան

Ներկայացվել է մայրաքաղաքում 85 հա տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման գաղափարը

Կառուցապատման ներդրումային ծրագրի առաջարկ քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի 22-ին հյուրընկալել են կառուցապատող ընկերության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են  ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

«Դիտարկվում է մայրաքաղաքում՝ 85 հա տարածքում, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Այդ նպատակով փոխվարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են հանդիպումներ կառուցապատման առաջարկներ ներկայացնող ընկերությունների հետ:

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լսել են հանդիպմանը մասնակցող կառուցապատողի առաջարկները՝ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու վերաբերյալ, ընդգծել քաղաքաշինական նորմերին համապատասխան նախագծի մշակման կարևորությունը, ինչպես նաև ծանոթացրել քաղաքաշինական ընթացակարգերի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման մանրամասներին»,- ասվում է հաղորդագրությունում:
 

Placeholder
Ներկայացվել է մայրաքաղաքում 85 հա տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման գաղափարը