Պատժամիջոցների 10-րդ փաթեթով ԵՄ-ն սահմանափակումներ է դրել դեպի Ռուսաստան իր արտահանման կեսի վրա
Քաղաքական
17:43 25/02/2023
Աշխարհ

Պատժամիջոցների 10-րդ փաթեթով ԵՄ-ն սահմանափակումներ է դրել դեպի Ռուսաստան իր արտահանման կեսի վրա

ԵՄ Խորհրդի կողմից հաստատված պատժամիջոցների փաթեթը ներառում է սահմանափակումներ ռուսական երեք բանկերի, ասֆալտի, սինթետիկ կաուչուկի ներմուծման նկատմամբ, արգելում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների տարանցումը Ռուսաստանի տարածքով, ինչպես նաև կան սահմանափակումներ Իրանի յոթ ԱԹՍ արտադրողների նկատմամբ։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասված է փետրվարի 25-ին Բրյուսելի տարածած փաստաթղթում:

«Ռուսական երեք բանկ ընդգրկվել են այն կազմակերպությունների ցանկում, որոնց վրա տարածվում է ակտիվների սառեցումը և միջոցների ու տնտեսական ռեսուրսների տրամադրման արգելքը»,- նշվում է հայտարարության մեջ: Դրանում չի հստակեցվում, թե որ բանկերի մասին է խոսքը։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է կարևոր տեխնոլոգիաների և արդյունաբերական ապրանքների, մասնավորապես ՝ էլեկտրոնիկայի, մասնագիտացված տրանսպորտային միջոցների, օրինակ ՝ ձնագնացների, մեքենաների մասերի, դրանց համար նախատեսված պահեստամասերի, շինարարական ապրանքների և կոնստրուկցիաների, ավիացիոն արդյունաբերության մեջ օգտագործվող ապրանքների արտահանման սահմանափակումներ:

Ընդհանուր առմամբ, նոր սահմանափակումները վերաբերում են ԵՄ-ից մոտ 11,4 միլիարդ եվրոյի արտահանմանը. «Այսօրվա փաթեթով ԵՄ-ն ընդհանուր առմամբ պատժամիջոցներ է սահմանել դեպի Ռուսաստան իր արտահանման գրեթե կեսի (49%) նկատմամբ»։
 

Placeholder
Պատժամիջոցների 10-րդ փաթեթով ԵՄ-ն սահմանափակումներ է դրել դեպի Ռուսաստան իր արտահանման կեսի վրա