Թոքերի քրոնիկ  օբստրուկտիվ հիվանդություն. Ինչպես կանխարգելել զարգացումը
Օրվա թեմա
12:23 25/02/2023
Հայաստան

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. Ինչպես կանխարգելել զարգացումը

Թոքերի քրոնիկ  օբստրուկտիվ հիվանդությունը  տարածված է, բայց այն հնարավոր է կանխարգելել:

Ըստ ԱՆ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու Լուսինե Եղիազարյանի՝ հիվանդության զարգացման հիմնական պատճառներն են ծխելը, ծխախոտի ծուխը, օդի աղտոտվածությունը, ցնդող քիմիական նյութերը և կենցաղային վնասակար այլ պայմանները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում ԹՔՕՀ տարածվածությունը կազմում է շուրջ 10.1%: Հայաստանում հիվանդացության ցուցանիշը կազմել է 6.2%։ Հիվանդությունը  սկզբնական փուլում հաճախ ընթանում է ոչ տիպիկ նշաններով և ուշ է ախտորոշվում։

Գանգատներ. ե՞րբ պետք է դիմել բժշկի/թոքաբանի՝

- երկարատև՝ ավելի, քան 2 ամիս հազ
- առատ, կպչուն-լորձային խորխ
- հևոց, դժվարաշնչություն
- ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում
- լսելի խզզոցներ շնչառության ժամանակ

Եթե արդեն ախտորոշվել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն,  անհրաժեշտ է՝ 

- բժշկի/թոքաբանի մշտական հսկողություն
- սպիրոմետրիա ՝ շնչառության ֆունկցիոնալ թեստ
- նշանակված դեղերի կանոնավոր ընդունում
- ծխախոտից հրաժարում
- առողջ կենսակերպ՝ սնունդ, ֆիզիկական ակտիվություն։
 

Placeholder
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. Ինչպես կանխարգելել զարգացումը