ԱՄՆ-ը 7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի մշակութային ժառանգության պաշտպանության համար
Մշակույթ
18:00 27/02/2023
Աշխարհ

ԱՄՆ-ը 7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի մշակութային ժառանգության պաշտպանության համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ 7 միլիոն դոլար կհատկացնի աջակցելու Ուկրաինայի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին։

artguide.com-ի հաղորդմամբ, միջոցներն ուղղվում են նաև Ուկրաինայի քաղաքացիական հասարակության հետ պետական-մասնավոր գործընկերության ընդլայնմանը և ամրապնդմանը:

Ծրագիրը կաջակցի վնասված գույքի և հավաքածուների փաստաթղթավորմանը, գույքի և հավաքածուների պահպանման և վերականգնման պլանների մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև մասնագիտացված ուսուցմանը։

Placeholder
ԱՄՆ-ը 7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի մշակութային ժառանգության պաշտպանության համար