Թուրքիայում փլուզված շենք-շինությունների թիվը հասել է 202.000-ի
Տարածաշրջան
18:14 28/02/2023
Տարածաշրջան

Թուրքիայում փլուզված շենք-շինությունների թիվը հասել է 202.000-ի

Թուրքիայում շարունակվող երկրաշարժների պատճառով փլուզված և փլուզվելու եզրին գտնվող շենք-շինությունների թիվը հասել է 202 հազարի։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը։ Ըստ նրա՝ 11 քաղաքում ուսումնասիրվել է 1 մլն 250 հազար շինություն։ Շինությունները բաժանվել են ըստ վնասի աստիճանի.

1. Վթարային աստիճանի վնասված շինություններ, որոնք հնարավոր չէ օգտագործել և ենթակա են ապամոնտաժման։

2. Միջին աստիճանի վնասված շինություններ, որոնք թարմացվելու կարիք ունեն, այլապես օգտագործել հնարավոր չէ

3. Թեթև վնասված շինություններ, որոնք գրեթե վնասված չեն և արտաքին վերանորոգումից հետո կարելի է օգտագործել:

Placeholder
Թուրքիայում փլուզված շենք-շինությունների թիվը հասել է 202.000-ի