Երկրաշարժ Թուրքիայում
Տարածաշրջան
08:22 28/02/2023
Տարածաշրջան

Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):

Նշվում է, որ 05.18-ին (Երևանի ժամանակով 06.18-ին) երկրաշարժը գրանցվել է 7 կիլոմետր խորության վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին՝ հզոր երկրաշարժից երեք շաբաթ անց,  6,15 կմ խորության վրա 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով կան տուժածներ։

Մասնավորապես, ըստ ԶԼՄ-ների, մեկ մարդ զոհվել է, 110-ը՝ վիրավորվել, փլուզվել է 29 շենք։ Աշխատանքներ են տարվում փլատակների տակ մնացած մի քանի մարդկանց փրկելու համար։
 

Placeholder
Երկրաշարժ Թուրքիայում