Հունահռոմեական ըմբշամարտի թիմը վաղը կմեկնի Բուլղարիա
Սպորտ
19:39 28/02/2023
Հայաստան

Հունահռոմեական ըմբշամարտի թիմը վաղը կմեկնի Բուլղարիա

Գրեթե մեկ ամիս տարբերությամբ իրար կհաջորդեն հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների /Ռումինիա, մարտի 13-19-ը/ և մեծահասակների /Խորվաթիա, ապրիլի 17-23/ Եվրոպայի առաջնությունները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Ստուգատեսներում ովքե՞ր պետք է պաշտպանեն մեր երկրի մարզական դրոշի պատիվը: Թիմերի կազմերը ճշտելու նպատակ են հետապնդում ուսումնամարզական հավաքները և միջազգային մրցաշարերը: Երիտասարդների ընդհանուր պատրաստականության և անհատական ունակությունների մասին մարզիչները որոշակի պատկերացում կազմեցին ՌԴ  Ռյազան քաղաքում օրերս  անցկացված միջազգային մրցաշարում: Իսկ  ազգային թիմը վաղը կմեկնի Բուլղարիա՝ ավանդական միջազգայինին մասնակցելու համար:

Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ասպարեզ կհանի`   55 կգ՝  Ռուդիկ Մկրտչյանին, 63 կգ՝  Հրաչյա Պողոսյանին, 67 կգ՝  Սլավիկ Գալստյանին, 77 կգ՝  Մալխաս Ամոյանին, 82 կգ՝  Կարապետ Չալյանին, Սամվել Գևորգյանին և  87 կգ՝ Վիգեն Նազարյանին:

Մրցանակակիրները հայտնի կդառնան մարտի 5- ին:

Placeholder
Հունահռոմեական ըմբշամարտի թիմը վաղը կմեկնի Բուլղարիա