Էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է. նախկին՝ «մեկ գնորդ՝ մեկ վաճառող» մեթոդը չի գործելու
Տնտեսություն
13:48 01/03/2023
Հայաստան

Էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է. նախկին՝ «մեկ գնորդ՝ մեկ վաճառող» մեթոդը չի գործելու

Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկան 2022 թվականի փետրվարի 1-ից ազատականացվել է, ինչը նշանակում է, որ սպառողն էորոշելու՝ որ արտադրողից և ինչ գնով գնել էլեկտրաէներգիա։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ ՏԿԵՆ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ էներգետիկ շուկայի ազատականացման նպատակն է վերացնել էլեկտրաէներգիայի գնման և վաճառքի մենաշնորհը, ինչպես նաև արդարացի գին սահմանել յուրաքանչյուր սպառողի համար։

Մեսրոպ Մեսրոպյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի արտադրության և  վաճառքի նախկին՝ «մեկ գնորդ՝ մեկ վաճառող» մեթոդը չպետք է գործի։ Այսինքն, եթե նախկինում բոլոր արտադրող կայաններից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը գնում էր հոսանքը և վաճառում բաժանորդներին, ազատականացված մոդելով նախատեսվում է, որ այլ մատակարարող ընկերություններ ևս հնարավորություն կունենան շուկայում ձեռք բերել հոսանք և վաճառել սպառողներին։

Երկրորդ խնդիրը, որը փորձում են լուծել, ըստ նրա, արդարացի գնի սահմանումն է յուրաքանչյուր սպառողի համար։ «Այսինքն՝ մենք հրաժարվում ենք էլեկտրաէներգիայի շուկայում միջինացված սակագին հասկացողությունից։ Արդեն հաստատված կանոններով շուկայում առևտուր իրականացնողները էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու են այնքան, որքանով  ազդեցություն են ունենում ընդհանուր էներգոհամակարգի  վրա»,- ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։

Նա նաև հայտնեց, որ այսօրվա դրությամբ արդեն ունեն շուկայում գրանցված  գործող 4 մատակարար ընկերություններ, 6 մեծածախ առևտուր անող ընկերություններ, սակայն դրանցից 4-ն են ակտիվ, կա 19 որակավորված սպառող, ինչպես նաև ազատ շուկա մրցակցային պայմաններով գործող արտադրողներ՝ մոտ 41 կայաններ, որոնց գնման երաշխիքային ժամկետը ավարտվել էր, և նրանք դուրս են եկել մրցակցային շուկա և առևտուր են իրականացնում։ 

Placeholder
Էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է. նախկին՝ «մեկ գնորդ՝ մեկ վաճառող» մեթոդը չի գործելու