Կատեստավորվեն երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժները
Կրթություն, գիտություն
12:07 02/03/2023
Հայաստան

Կատեստավորվեն երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժները

«Կարգի հաստատումից հետո մեր արտադպրոցական հաստատությունների մանկավարժ աշխատակիցներն ունենալու են հնարավորություն դիմելու կամավոր ատեստավորման և դրա արդյունքում նաև լրավճարներ ստանալու»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը զեկուցեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին նախագիծը:

Անդրեասյանի խոսքով՝ առաջին փուլով կարող են դիմել երաժշտկան և արվեստի դպրոցների դաշնամուրի և երաժշտույան տեսության՝ սոլֆեջոյի և երաժշտական գրականության  ուսուցիչները, ինչպես նաև մարզադրպրոցների ազատ ոճի ու հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզաձևերի մարզիչները:

«Ատեստավորման արդյունքում  70-ից 79 % արդյունքի դեպքում կգործի 8600 դրամ լրավճար, որը ներառում է հարկերը և տուրքերը և դրանք հանած մարդիկ մաքուր կստանան 60 հազար դրամ,  80-ից89% ապահովելու դեպքում լրավճարը կկազմի առանց հարկերի և տուրքերի 80 հազար դրամ, իսկ 90-ից 100% արդյուքն ցուացաբերոլու դեպքում կստանան մաքուր 100 հազար դրամ լրավճար»,-տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարը:

Նրա խոսքով հաջորդ փուլով հնարավորություն կտրվի մնացած բոլոր մասնագիտացմամբ մանկավարժներին դիմել ատեստացիայի համար:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ատեստացիաներին կարող են մասնակցել նաև չաշխատող մանկավարժները, հետագայում այդ արդյունքներով աշխատանքի անցնելու հեռանկարով:
 

Placeholder
Կատեստավորվեն երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժները