Կառավարության որոշմամբ կքանդվեն ճանապարհների եզրերին կառուցված խաչքարերի և հուշաքարերի մեծ մասը
Հարցազրույցներ
14:14 02/03/2023
Հայաստան

Կառավարության որոշմամբ կքանդվեն ճանապարհների եզրերին կառուցված խաչքարերի և հուշաքարերի մեծ մասը

«Որոշման մեջ լրացում կատարելու նպատակն է ճարտարապետական փոքր ձևերի՝ հուշաքարերի, հուշաղբյուրների, խաչերի և խաչքարերի համար սահմանել ռիսկայնության աստիճան կանոնակարգել աշխատանքների ընթացքը, ապահովել պետական լիազոր մարմինների հետ համաձայնեցումների ընթացակարգը»,-կառավարության նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Նա ասաց, որ փոփոխությամբ նման օբյեկտները սահմանվում են միջին ռիսկայնության օբյեկտներ, որի համար փորձաքննության փոխարեն նախատեսվում է ունենալ նախագծողի երաշխավորագիրը և նրանց նկատմամբ կիրառելի են դատնում քաղաքաշինական նորմերը և ընթացակարգերը:

«Կարգավորմամբ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար  համապատասխանաբա70 և 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ավտոճանապարհների համար 30 մետր գոտիներում հատուկ նշանակության և պահպանման հողերում  և բնության գրկում 2.4 մետրը գերազանցող օբյեկտի կառուցման համար նախատեսվում է նախագծերը համաձայնեցնել քաղաքաշինության  ոլորտում լիազոր մարմնի հետ»,-հայտարարեց Ղուլարյանը և հավելեց. «Առկա օբյեկտները, որոնք չեն անցել համապատասխան ընթացակարգեր հանդիսանալու են ինքնակամ կառույցներ և նրանց նկատմամբ գոծելու է ինքնակամ շինությունների նկատման կիրառվող օրենսդրական պահանջները»:

Նա հիմնավորեց, որ հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության տեղադրման իրականացումն առանց համապատասխան համաձայնեցումների խաթարում է ոչ միայն միջպետական, հանրապետական և տեղական ավտոճանապարհներից հարող տարածքներում, այլ նաև հաճախ համադրվում է հատուկ նշանակության հողերին, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներին և հատուկ պահպանվող տարածքների հողերին ներկայացվող հատուկ ռեժիմներին:

Placeholder
Կառավարության որոշմամբ կքանդվեն ճանապարհների եզրերին կառուցված խաչքարերի և հուշաքարերի մեծ մասը