Ամիր Աբդոլլահյան. Իրանը դեմ է Ուկրաինայի պատերազմին և որևէ կողմին զենք չի տրամադրել
Քաղաքական
14:41 03/03/2023
Տարածաշրջան

Ամիր Աբդոլլահյան. Իրանը դեմ է Ուկրաինայի պատերազմին և որևէ կողմին զենք չի տրամադրել

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ «ռուս-ուկարինական պատերազմում մենք որևէ կողմին զենք չենք տրամադրել: Մենք դեմ ենք Ուկրաինայի պատերազմին», գրում է ParsToday-ը։ 

Նա նշել է. «Պատերազմի սկզբից մենք ջանքեր ենք գործադրել դրա դադարեցման ուղղությամբ և որպեսզի կողմերը կենտրոնանան երկխոսության և քաղաքական լուծման վրա»։

Նրա խոսքով՝ Իրանը որդեգրել է  նույն քաղաքականությունը, որը կիրառել են Եմենի, Աֆղանստանի և այլ երկրների դեպքում:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Մի քանի ամիս առաջ, Ուկրաինայի ԱԳ  նախարարի հետ հեռախոսազրույցում ես հարցրի, թե Կիևն ի՞նչ անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Իրանի հասցեին։ Նա պատասխանեց, որ Կիևին ունի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Ռուսաստանն Ուկրաինայում կիրառել է իրանական «Շահիդ» ԱԹՍ-ներ: Եվ ես առաջարկեցի երկու երկրների մասնագետների աշխատանքային խումբ ձևավորել, որը կուսումնասիրի փաստաթղթերը»:

ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքով՝ արդեն չորս ամիս սպասում են բանակցությունների երկրորդ փուլին, որպեսզի նրանք ներկայացնեն փաստաթղթերը. «Սակայն ուկրաինական կողմն անընդհատ, մեկ կամ երկու շաբաթով, տեղափոխում է հանդիպումը»:

 

Placeholder
Ամիր Աբդոլլահյան. Իրանը դեմ է Ուկրաինայի պատերազմին և որևէ կողմին զենք չի տրամադրել